Առաջին անգամ եմ վարսակով կոտլետ փորձում՝ թե՛ պատրաստել, թե՛ ուտել: Իմպրովիզացիաս շատ համով ստացվեց ու շատ հագեցնող: Ընթրիքին ընդամենը երկու կոտլետը, մեկ լոլիկով, ամբողջովին կշտացրեց ինձ՝ բկլիկիս :)
Եթե ուզում եք համեղ, արագ ու շուտ հագեցնող ինչ-որ ուտեստ ուտել՝ ապա այս կոտլետները հենց Ձեզ համար են:
Բաղադրությունը
Վարսակ - 1 բաժակ (չոր)
Կարտոֆիլ - 1 հատ
Սոխ - 1 հատ
Ձու - 1 հատ
Ջուր - 2/3 բաժակ
Կանաչեղեն (մաղադանոս կամ համեմ)
Արևածաղկի ձեթ (տապակելու համար)
Աղ, սև պղպեղ
Պատրաստումը
Վարսակը թրջել՝ 2/3 բաժակ տաք ջրով: Թողնեկ 10-15 րոպե:
Կարտոֆիլը և սոխն անցկացնել մանր քերիչով, կանաչին մանր կտրատել և ավելացնել վարսակին:
Ավելցանել նաև ձուն, համեմել աղով, սև պղպեղով:
Տապակել՝ կարմրացնելով երկու կողմերը:
Բկլկիկս :) երանի բոլոր բկլիկները քեզ նման լինեին (անկապ էլի) :))))
ReplyDeleteօօօօ՜՜ հազար երանի՜
Deleteէլ անկապ-անկապ մի խոսա, ոչ պակաս բլկլիկս :D