Մամայիս ոզնիները՝ իմ մանկության ежик-ները, ամենահամով թխված կտորիկներն են իմ կյանքում: 
   Ամեն տարի, նոր տարուն, մամաս լիքը ոզնիներ էր սարքում, ու ես էնքան ուրախ ու հպարտ էի լինում, որովհետև մենակ մեր տանն էր լինում էս յուրօրինակ թխվածքներից :)
Իրականում այն շատ սովորական, հաճախ հանդիպող խմորից թխվածք է, ուղղակի յուրահատկությունն ոզնու տեսք ունենալու մեջ է: Թխված խմորն, արդեն պատրաստի կտորների է վերածվում և կարիք չի լինում մատուցելուց առաջ կտրատել թխվածքը, իսկ ամբողջությամբ պատած կրեմն էլ չի թողնում, որ չորանան կամ հնանան ոզնիները (իսկը նոր տարվա բան :) ):

Բաղադրությունը
Խմոր
Ձու - 5 հատ
Շաքարավազ - 1.5 բաժակ
Կարագ - 200գ
Մածուն - 1 բաժակ
Ալյուր - 2 բաժակ
Սոդա - 1 թ/գ
Քացախ - 1.5 ճ/գ
Վանիլին - 1 թ/գ

Կրեմ
Կարագ - 200գ
Խտացրած կաթ - 350գ (եփած)
Վանիլին - 1 թ/գ

Պատրաստումը
Ձվերը հարել, ավելացնել շաքարավազն ու վանիլինը:

Ավելացնել փափկած կարագն ու մածունը:

Քացախին ավելացնել սոդան, թողնել, որ փրփրի և ավելացնել զանգվածին:

Վերջում լցնել ալյուրը:

Ջեռոցի տարան կարագապատել, վրան ալյուր ցանել և լցնել խմորը:


 Թխել ջեռոցում, 190°C ջերմաստիճանում, 30-40 րոպե:

Սառելուց հետո, խմորը, բաժակի օգնությամբ, կլորների բաժանել, իսկ մնացած մասերը մանրացնել՝ վերածելով փշուրների:

Կրեմ
Կարագը վանիլինի հետ հարել, ավելացնել խտացրած կաթը:

Կլորիկները բաժանել երկու մասի, մեջտեղում կրեմ քսել: Անուհետև ամբողջությամբ պատել կրեմով և փշուրներով: 

2 comments:

  1. molodcom, shat lav naxagic e, misht erazel em es temayov blog varem, apsos im mot esqan lav chi stacvum u jamanak chem gtni, iroq shat apreq, shat lav ashxatanqner kan u shat lav eq patrastum

    ReplyDelete
    Replies
    1. Շատ շնորհակալ եմ Սեդա ջան!!!!
      Շատ ապրեք լավ խոսքերի ու ոգևորելու համար :)

      Delete