ԲԼՈԳԻ ՄԱՍԻՆ

Համեղ պատրաստել սիրող ընթերցող, բարի գալուստ ամենահամով բլոգ:

Սիրով տեղեկացնեմ, որ բլոգում տեղ են գտել հիմնականում հեղինակային բաղադրատոմսեր: Կան նաև տատիկի, մայրիկի, հորաքրոջ, քեռակնոջ տետրերից <<գողացված>> հետաքրքիր բաղադրատոմսեր, ինչպես նաև այլ աղբյուրներց (խոհարարական գրքեր, ինտերնետային կայքեր, ֆորումներ…), որոնք շատ հավանել եմ և ցանկացել, որ անպայման գրանցվեն Նյամ-Նյամ բլոգում (անշուշտ վերամշակված տարբերակով):

Ուրախ կլինեմ, որ պատրաստեք իմ բաղադրատոմսերով և comment-ի տեսքով հայտնեք Ձեր կարծիքը: Ինչպես նաև կարող եք առաջարկներ և կարծիքներ ներկայացնել  նամակով՝ ashulyan@gmail.com  հասցեին:

Դե ինչ, միացրեք Ձեր սիրած երաժշտությունն ու սկսեք պատրաստել:
Հաճելի պատրաստում և բարի ախորժակ...

No comments:

Post a Comment