Ելակի սոուսով ալադիներից հետո տանը ելակ էր մնացել ու ես չէի թողնում ուտեինք, պահում էի հատուկ թխվածք պատրաստելու համար:
    Փխրուն ու ուռած թխվածքների  սկզբունքը չպահելով` ուզում էի էս անգամ մի ուրիշ ձևով անել` ավելի տափակ ու աննշան թացոտ :) 
     Երեկ վերջապես սարքեցի նախատեսած թխվածքս: 
    Ինքս էլ զարմացա արդյունքից, սպասվածից էլ լավ ստացվեց: Այսօր արդեն մնացել է ընդամենը մի փոքր կտոր (երեկոյան մեր տանը պայքար է սպասվում էդ կտորի համար :) ինձ հաջողություն մաղթեք):

Բաղադրությունը
Ելակ - 200գ
Ձու - 4 հատ
Կարագ - 150գ
Շաքարավազ - 1 բաժակ
Ալյուր - 1 բաժակ
Կաթ - կես բաժակ
Սոդա - կես թ/գ
Վանիլին - 1 թ/գ

Պատրաստումը
Կարագը հարել` 2/3 բաժակ շաքարավազի և վանիլինի հետ: Ավելացնել 3 հատ ձու` մեկ առ մեկ հարելով:

Ավելացնել ալյուրն ու սոդան:

Ջեռոցի տարան կարագապատել, վրան ալյուր ցանել և լցնել խմորը:

Ելակները կտրատել և շարել խմորի վրա: 

Դնել ջեռոցում, 180 C ջերմաստիճանում թողնելով 25 րոպե:
Այդ ընթացքում մեկ ձուն խառնել 1/3 բաժակ շաքարավազի հետ և վրան լցնել կաթը:

Երբ 25 րոպեն լրանա` հանել ջեռոցից թխվածքն ու վրան լցնել կաթային զանգվածը: Նորից դնել ջեռոցում` թողնելով ևս 15-20 րոպե:




1 comment: