Բաղադրությունը
Տավարի միս - 500գ (ցանկալի է յուղոտ)
Սոխ - 2 հատ
Սխտոր - 3 պճեղ
Ալյուր - 2 ճ/գ
Արևածաղկի ձեթ - 3 ճ/գ
Տոմատ - 1 ճ/գ
Կաթ - 4 ճ/գ (կամ ջուր 3 ճ/գ)
Կարմիր պղպեղ (քաղցր) - 1 թ/գ
Աղ, սև պղպեղ
Պատրաստումը
Սոխը և սխտորը մսաղացով աղալ, կամ անցկացնել մանր քերիչով, խառնել աղացած մսի հետ՝ ավելացնելով նաև տոմատը, ձեթ, ալյուրը, կարմիր և սև պղպեղները, աղը:
Վերջում ավելացնել կաթն ու ստանալ համասեռ զանգաված:
Ձեռքով ստանալ երկարավուն քաբաբներ և շարել ջեռոցի տարայի մեջ (նկատի ունեցեք, որ քաբաբները 1/3 մասով կարճանալու են եփվելուց հետո):
Թողնել ջեռոցում 30 րոպե, 200օC ջերմաստիճանում:
Արդար ա, ժողովուրդ, սարքեք! :)
ReplyDeleteArtakarg hamov er. Shnorhakalutiun baghadratomsi hamar.
ReplyDeleteԱնուշ լինի! Ուրախ եմ, որ հավանեցիք Լիանա ջան :)
Delete