Բաղադրությունը
Հավի միս - 300գ (աղացած)
Ձու - 2 հատ
Դեղին պանիր - 50գ
Կարտոֆիլ - 1 հատ (փոքր)
Սոխ - 1 հատ
Ալյուր - 1 ճ/գ
Արևածաղկի ձեթ - 1 ճ/գ և 1 բաժակ՝ տապակելու համար
Պաքսիմատ - 1 բաժակ
Աղ, սև պղպեղ

Պատրաստումը
Սոխը և կարտոֆիլը աղալ, կամ անցկացնել մանր քերիչով, խառնել մսին՝ ավելացնելով 1 ձու, աղ, սև պղպեղ:

Ավելացնել նաև ալյուրն ու 1 ճ/գ ձեթը և ստանալ համասեռ զանգված:

Ձեռքով միսը տափակացնել, վրան լցնել քերիչով անցկացրած պանիրը և փակել:

Ստանալ կլորավուն կոտլետներ:

Կոտլետները, հերթով, մտցնել ձվի մեջ (1 հատ ձու), այնուհետև պաքսիմատի:

Փոքրիկ ամանի մեջ լցնել 1 բաժակ ձեթը, այնպես, որ կոտլետները տապակվելիս ամբողջությամբ ծածկվեն ձեթով: 

Տապակել այնքան, մինչև կոտլետները կարմրեն:


No comments:

Post a Comment