Բաղադրությունը
Ձու - 3 հատ
Կարագ - 150գ
Շաքարավազ - 1 բաժակ
Ալյուր - 1.3 բաժակ
Նարինջ - 1 հատ
Վանիլին - 1 թ/գ
Փխրեցուցիչ - 1 թ/գ (կամ սոդա)

Պատրաստումը
Նարնջից քամել հյութը և կեղևը անցկացնել մանր քերիչով:

Կարագը, շաքարավազը և վանիլինը միասին հարել, ավելացնել ձվերը՝ հերթականությամբ:

Ավելացնել նարնջի հյութն ու կեղևը:

Փխրեցուցիչը խառնել այլուրին և ավելացնել ստացված զանգվածին:

Ջեռոցի տարան կարագապատել, վրան ալյուր ցանել և լցնել խմորը:

Թխել ջեռոցում, 180օC  ջերմաստիճանում, 30 րոպե:

1 comment:

  1. Իմ պաշտելի բաղադրատոմսը , շնորհակալություն /ՀափաբԸդե/

    ReplyDelete