Բաղադրությունը
Տավարի միս - 500գ (ցանկալի է յուղոտ)
Սոխ - 2 հատ
Սխտոր - 3 պճեղ
Ալյուր - 2 ճ/գ
Արևածաղկի ձեթ - 3 ճ/գ
Տոմատ - 1 ճ/գ
Կաթ - 4 ճ/գ (կամ ջուր 3 ճ/գ)
Կարմիր պղպեղ (քաղցր) - 1 թ/գ
Աղ, սև պղպեղ

Պատրաստումը
Սոխը և սխտորը մսաղացով աղալ, կամ անցկացնել մանր քերիչով, խառնել աղացած մսի հետ՝ ավելացնելով նաև տոմատը, ձեթ, ալյուրը, կարմիր և սև պղպեղները, աղը:

Վերջում ավելացնել կաթն ու ստանալ համասեռ զանգաված:

Ձեռքով ստանալ երկարավուն քաբաբներ և շարել ջեռոցի տարայի մեջ (նկատի ունեցեք, որ քաբաբները 1/3 մասով կարճանալու են եփվելուց հետո):

Թողնել ջեռոցում 30 րոպե, 200օC ջերմաստիճանում:





3 comments:

  1. Արդար ա, ժողովուրդ, սարքեք! :)

    ReplyDelete
  2. Artakarg hamov er. Shnorhakalutiun baghadratomsi hamar.

    ReplyDelete
    Replies
    1. Անուշ լինի! Ուրախ եմ, որ հավանեցիք Լիանա ջան :)

      Delete