Վրացական և իտալական խոհանոցները իմ ամենասիրելիներն են: Հետևաբար էս սոուսը նույնպես իմ ամենասիրելիներից է. իտալական խոհանոցի յուրահատուկ տարրեից մեկն է: Ինձ համար, առհասարակ, առանց լոլիկով սոուսի խոհանոցը դժվար է պատկերացնել: Սովորաբար դրան փոխարինում են կետչուպները՝ բայց իրականում հեչ էլ չեն փոխարինում, քանի որ էս սոուսն ուտողն էլ չի կարող "փոխարինողներ" ուտել!

Բաղադրությունը
Լոլիկ - 500գ
Սոխ - 1 հատ
Սխտոր - 2 պճեղ
Ձիթապտղի ձեթ - 1 ճ/գ
Կարմիր պղպղեղ, աղացած - 1 թ/գ
Ռեհան, չոր - 1/2 թ/գ
(կարելի է փախարինել մեկ բուռ թարմով)
Համեմի սերմ - 1/4 թ/գ
Աղ

Պատրաստումը
Լոլիկները կեղևազրկել, աղալ կամ անցկացնել մանր քերիչով:

Սոխն ու սխտորը նույնպես աղալ կամ անցկացնել մանր քերիչով: Լոլիկի հետ միասին եփել  թույլ կրակի վրա, 5-10 րոպե:

Վերջում համեմել, լցնել ձեթն ու անջատել կրակը:

3 comments:

  1. Վսյո վերջ փոխարինողներին! Հաստատ շատ համով ա !

    ReplyDelete
    Replies
    1. Հա Լիլուշ! փորձի :*

      Delete
    2. Մմ, էս սոուսը երկար պատմություն ունի, տանում ա պիցցային, հաստատ կսարքեմ!

      Delete