Պիցցայի խմոր
Բաղադրութույունը
Ալյուր - 2.5 բաժակ
Չոր խմորիչ (դրոժ) - 1 թ/գ
Շաքարավազ - 1 թ/գ
Աղ - 0.5 թ/գ
Ձիթապտղի ձեթ - 2 ճ/գ
Ջուր - 1.5 բաժակ (300 մլ)

Պատրաստումը
Ջուրը գոլացնել, լցնել շաքարավազն ու խմորիչը, լավ խառնել: Թողնել մի քանի րոպե, այնքան, մինչև ջրի վրա պղպջակներ առաջանան:

Այլուրին խառնել աղը, փոս անել այլուրի մեջտեղում, լցնել խմորիչով ջուրը, ձեթն ու խմոր հունցել:

Ծածկել խմորը և թողնել 1-2 ժամ. մինչև, առնվազն, կրկնակի անգամ բարձրանա:

*Այսքան խմորից ստացվում է  մոտ 4 հատ, միջին չափի պիցցա:



No comments:

Post a Comment