Սնկի սիրահարների համար էս սոուսը իսկական հրա՜շք է: Շատ համեղ է լինում թե՛ շոգեխաշած բանջարեղենի հետ, թե՛ տապակած մսեղենի և թե՛ մակարոնեղենի հետ!

Բաղադրությունը
Սունկ (շամպինիոն) - 4-5 հատ, միջին չափի
Ալյուր - 1,5 ճ/գ
Կաթ - 4 ճ/գ
Թթվասեր - 100 գ
Սպիտակ պղպեղ
Աղ

Պատրաստումը
Սունկը կտրատել, եփել, առանձնացնել 2 սուրճի բաժակ արգանակ:

Այլուրի վրա լցնել կաթը, խառնել, քիչ-քիչ ավելացնել 2 սուրճի բաժակ արգանակն ու ստանալ համասեռ զանգված:

Ավելացնել նաև թթվասերն ու եփված սունկը՝ համեմել:




No comments:

Post a Comment