Պիցցան ամենահեշտ պատրաստվող ուտելիքներից է, իսկ մարգարիտան՝ էլ ավելի հեշտ: Մեր ընտանիքի ամենասիրելի պիցցան Է, կարող ենք ուտել թե՛ նախաճաշին, թե՛ ճաշին և թե՛ ընթրիքին: Սա պատրաստելուց հետո դժվար է դառնում "դրսում" պիցցա ուտել, ոչ մի կերպ չի լինում մոռանալ սրա համը: Ու ստիպված նորից ես պատրաստում, նորից ու նորից...  

Բաղադրությունը
Պիցցայի խմոր - 1/4 բաժին
Լոլիկով սոուս - 2/3 բաժին
Մոցարելա պանիր - 100գ
Չեդար պանիր - 50գ
Օրեգանո, չոր - 1թ/գ

Պատրաստումը
1/4 բաժին պիցցայի խմորը գրտնակել 0.5 սմ հաստությամբ (ստացվում է մոտ 30սմ տրամագծով շրջան) ու թողնել 15-20 րոպե՝ հանգստանա:

Այնուհետև խմորը տեղափոխել ջեռոցի տարայի վրա, պատառաքաղով ծակծկել, վրան քսել լոլիկով սոուսն, ու լցնել քերիչով անցկացրած պանիրը:

Տեղադրել ջեռոցի ամենաներքևի շերտում, միացնել միայն ներքևի տաքացուցիչը, թխել 200о C ջերմաստիճանում, 10-15 րոպե:
Ջեռոցից հանելուց հետո վրան լցնել օրեգանոն:



1 comment:

  1. Blackjack | Casino Tycoon - Mapyro
    View 울산광역 출장마사지 the map "Blackjack" for 남원 출장샵 Blackjack Casino Tycoon, located 파주 출장안마 in New London, United 정읍 출장마사지 Kingdom. Casino Tycoon provides 충주 출장마사지 accurate statistics, games, information,

    ReplyDelete