Շատ համով ու հետաքրքիր ապուր է! Պատրաստման ձևը տարբերվում է այլ ապուրների պատրաստումից՝ սունկն ու գազարը շատ չեն եփվում, "խրթրթան" են մնում ու ուտելը յուրահատուկ հաճույք է դառնում: 
   Նման "խրթխրթանության" սկզբունքով կարելի է նաև այլ տեսակի բանջարեղեններով ապուր պատրաստել՝ համոզված եմ էլի անմահական կլինի՜

Բաղադրությունը 
Սունկ - 300գ
Գազար - 2 հատ
Սոխ - 2 հատ
Սխտոր - 5 պճեղ
Բուսայուղ - 2-3 ճ/գ
Թարմ համեմ
Դափնու տերևներ
Սև, հատիկավոր պղպեղ 
Աղ

Պատրաստումը
Մեկ գազարը, ձեռքի ափի չափով սունկը, մեկ սոխը, 2 պճեղ սխտորը, դափնու տերևները, համեմն ու սև, հատիկավոր պղպեղը միասին խաշել՝ մոտ 1 լիտր ջրով: Երբ գազարը լավ եփվի՝ անջատել կրակը:

Կտրատել մնացած բաղադրիչները (1 սոխ, 3 պճեղ սխտոր, 1 գազար, սունկ՝ եթե խոշոր տեսակի է)

Բուսայուղով տապակել սոխն ու սխտորը: Ավելացնել գազարն ու տապակել մի թեթև: 

Ավելացնել նաև սունկն ու տապակել մոտ 3 րոպե, այնքան որ մի փոքր եփվեն (պետք չէ շատ եփել),  վերջում համեմել:

Մատուցվող ափսեի մեջ լցնել տապակած սունկն ու գազարը, վրան ավելացնել նախապես եփած արգանակ և մատուցել:





1 comment:

  1. Սիրում եմ էլի կտրտելու էս երկարավում ձևը :)

    ReplyDelete