Էս թանձր սոուսը անմահական է թարմ բանջարեղեններով աղցանների մեջ (օր.՝ հազար, լոլիկ, վարունգ, բիբար): Այն կարելի է պահել սառնարանում մի քանի օր ու ամեն օր հավելել թարմ աղցաններին:) Իսկ սև հացին քսելով ստացվում է յուրահատուկ ուտեստ, մանավանդ երբ հետն էլ կա պանիր ու գինի... հմմմմ.... 

Բաղադրությունը
Ավոկադո (լավ հասած) - 1 հատ 
Սոխ - 1 հատ
Սխտոր - 2 պճեղ
Կանաչեղեն  - կտրատած, կես բաժակ
(ցանկալի է ռեհան, համեմ, սամիթ)
Կես լիմոնի հյութ
Ձիթապտղի ձեթ - 2 ճ/գ
Աղ
Սև պղպեղ

Պատրաստումը
Ավոկադոն կեղևազրկել, լավ տրորել:

Կանաչեղենը կտրատել, սոխն ու սխտորը անցկացնել մանր քերիչով:

Բաղադրիչների վրա քամել կես լիմոնի հյութը:

Լցնել նաև ձեթն ու համեմել, ստանալ համասեռ զանգված:




1 comment: