Պահքի ընթացքում, ինձ համար, ամեադժվարը  քաղցրեղենից  հրաժարվելն է: Թխվածքներ, շոկոլադներ 49 օր չուտել` դաժան է! Բայց էդ հարցը շատ հեշտ լուծվում է էս համովիկների շնորհիվ :)) Ինքս էլ չէի սպասում, որ էսքան լավ կստացվեն: Շատ նուրբ ու թեթև թխվածքաբլիթներ են: Ուղղակի մի թերություն ունեն` շուտ են վերջանում, պահք պահես, թե չէ, մեկ է ուտում ես! չուտել չի լինում :)

Բաղադրությունը
Մարգարին - 150 գ
Շաքարավազ - 2/3 բաժակ
Պահածոյացված արքայախձորի ջուր - կես բաժակ
Պահածոյացված արքայախնձոր - 5-6 կտոր
Լիմոնի հյութ - 1ճ/գ
Լիմոնի կեղև (քերած) - կես ճ/գ
Ալյուր - 2,5 բաժակ
Վանիլին - 1թ/գ
Սոդա - կես թ/գ
Փխրեցուցիչ - 1թ/գ

Պատրաստումը
Մարգարինը շաքարավազի ու վանիլինի հետ հարել, ավելացնել լիմոնի հյութն ու քերած կեղևը:

Ավելացնել նաև մանր կտրատած արքայախնձորի կտորներն ու հյութը: Վերջում ալյուրը, սոդան ու փխրեցուցիչը:

Ստացվում է ոչ պինդ խմոր:

Գդալով կամ զարդարելու տոպրակով լցնել խմորը ջեռոցի տարրայում` կալկայի կամ ֆոլգայի վրա: Թխել 190օC ջերմաստիճանում, 15-20 րոպե:

No comments:

Post a Comment