Սպիտակաձավարի շիլայով (մաննի կաշա:)) շատ սերունդներ են մեձացել: Սակայն հայտնվեցին գիտնականներ, որոնք փաստեցին, որ սպիտակաձավարը էդքան էլ օգտակար չէ (ինչպես սովորական սպիտակ ցորենը) ու ավելի լավ է այն փոխարինել վարսակով! Բայց քանի որ սպիտակաձարը եղել է ու կմնա մեր մանկության մի մասնիկը, ապա հենց էդ գիտնականներին հակառակ, այս փխրուն, նուրբ, անմահական ու մանկություն տանող թխվածքաբլիթները պատրաստեցի:)

Բաղադրությունը
Կարագ - 50գ
Շաքարավազ - կես բաժակ
Ձու - 2 հատ
Նարինջ - 1 հատ
Սպիտակաձավար - 2 բաժակ  (շատ մանր աղացած) 
Սոդա - կես թ/գ

Պատրաստումը
Նարնջից քամել հյութը (պետք է ստացվի մոտ 75 մլ հյութ) և մանր քերիչով քերել կեղևը՝ 2 ճաշի գդալի չափով:

Կարագը շաքարավազի հետ խառնել ու հերթականությամբ ավելացնել ձվերը:

Ավելացնել նարնջի կեղևն ու հյութը, այնուհետև սպիտակաձավարն ու սոդան:

Ստացված խմորից տափակ գնդիկներ անել, շարել ջեռոցի տարրայում (եթե գնդիկներ անելիս խմորը կպնի ձեռքերին և անհարմար լինի աշխատել, ուրեմն ձեռքերին սպիտակաձավար քսեք)

Թխել ջեռոցում, 160օC ջերմաստիճանում, 20-25 րոպե:


No comments:

Post a Comment