Չինական ոճով պատրաստած բոլոր ուտեստները մի տեսակ յուրահատուկ են ստացվում. չսիրել չի լինում, կշտանալ չի լինում: Նման մի անմահական ընթրիք էլ էս է՝ թեթև, շատ համով, օգտակար! Մեր տան ամենասիրելիներից է:) 

Բաղադրությունը
Հավի կրծքամիս - 200գ
Սմբուկ - 2 հատ
Բիբար - 1 հատ
Գազար - 1 հատ
Սոխ - 1 հատ
Սխտոր - 3-4 պճեղ
Կոճապղպեղ (թարմ) - 3 պճեղ սխտորի չափով
Բուսայուղ - 4 ճ/գ
Սոյայի սոուս - 2 ճ/գ
Օրեգանո (չոր) - կես թ/գ
Սև պղպեղ
Աղ
Քունջութ (մատուցելու համար)

Պատրաստումը
Սմբուկները երկարավուն կտրատել, վրան աղ անել, թողնել մոտ  5 րոպե, որ դառը հյութը միջից դուրս գա:

Երկարավուն կտրատել նաև մնացած բաղադրիչները:

Բուսայուղով մի թեթև տապակել սոխը, սխտորն ու կոճապղպեղը: Ավելացնել հավի կրծքամիսն ու տապակել մինչև մսի պատրաստ լինելը (միսը ցանկալի է տապակել ոչ ուժեղ կրակին և թավայի կափարիչը փակ): 

Սմբուկներից քամել դուրս եկած դառը հյութն ու ավելացնել տապակային, մի փոքր տապակել,  հետո լցնել նաև գազարն ու բիբարը: 

Վերջում համեմել, լցնել սոյայի սոուսն ու անջատել կրակը:

Մատուցելիս վրան քունջութ ցանել:




2 comments: