Ամանորյա թխվածքաբլիթներ
  Էս համովիկներին կարելի է անվանել նաև "վիտամինային կոմպլեքս" թխվածքաբլիթներ:) Բացառիկ թխվածքներից է, որ կարող են ուտել թե՛ շատ փոքրերը, թե՛ շատ մեծերը, թե՛ նիհարել ցանկացողներն ու թե՛ բոլոր էն մարդիկ, ովքեր ուզում եմ առողջ քաղցրավենիք ուտել! 
   Խմորը պատրաստելուց արդեն դարչինի ու կոճապղպեղի (իմբիրի) հոտերը գերում են, իսկ հենց սկսում են թխվել ջեռոցում, միանգամից թեյ դնելու ցանկություն է առաջանում:)
  Շատ լավ է, երբ նոր տարին սկսվում է քաղցր, համով ու շատ առողջարար թխվածքաբլիթներով:)

Բաղադրությունը
Կարագ - 100 գ
Մեղր - 4-5 ճ/գ
Ձու - 2 հատ
Շագանակագույն ալյուր - 2 բաժակ 
/կարելի է փոխարինել սպիտակ այլուրով/
Դարչին - 1 թ/գ
Կոճապղպեղ (չոր, աղացած) - 1 թ/գ
Սոդա - կես թ/գ
Փխրեցուցիչ - 1 թ/գ

Պատրաստումը
Կարագը մեղրի հետ խառնել ու ավելացնել ձվերը՝ հերթականությամբ:

Լցնել դարչինն ու կոճապղպեղը, այնուհետև ալյուրը, սոդան ու փխրեցուցիչը:

Ստանալ ոչ շատ պինդ խմոր:

Խմորը գրտնակել  2-3մմ հաստությամբ ու ֆորմաներով կտրատել:

Թխել ջեռոցում, 180օC ջերմաստիճանում, մոտ 10 րոպե:

Զարդարել կարելի է հալած սպիտակ շոկոլադով, կամ շաքարի փոշին ջրի հետ  խառնելով, շատ թանձր խառնուրդ ստանալով (ըստ ցանկության՝ կարելի է նաև գույներ ավելացնել):

2 comments:

  1. Ինչքան երկար եմ սպասել այս օրվան, սիրեմ իմբիրդդ😘

    ReplyDelete
  2. Ինձ միշտ թվում էր սենց բաները մենակ կինոներում ա լինում: Փաստորեն մենք էլ կարանք սարենք :)))

    ReplyDelete