Կան թխվածքներ, որոնք ինձ համար դասական են. դրանց գլխավերևում միկադոն է կանգնած! Էս թխվածքում ամեն ինչ խիստ չափի մեջ է՝ փխրունությունը, մեղմությունը, փափկությունը, խմորի ու կրեմի համադրությունը, շոկոլադի քանակը… Մի խոսքով՝ լրիվ ներդաշնակություն~ 
    Սրան միայն սիրել ու վայելել է պետք՝ թխելուց հետո իհարկե :)

Բաղադրությունը
Խմոր
Կարագ - 100գ
Շաքարավազ - 1 բաժակ
Ձու - 3 հատ
Թթվասեր - 200գ
Ալյուր - 4,5 բաժակ
Սոդա - 1 թ/գ
Փխրեցուցիչ - 1 թ/գ
Վանիլին - 1թ/գ

Կրեմ
Կարագ - 400գ
Խտացրած կաթ - 350գ
Եփած խտացրած կաթ - 350գ
Կակաո - 4 ճ/գ
Վանիլին - 1 թ/գ

Զարդարում
Սև շոկոլադ - 50գ

Պատրաստումը
Խմոր
Կարագը շաքարավազի և վանիլինի հետ հարել, հերթականությամբ ավելացնել ձվերը. հարել:

Այնուհետև ավելացնել թթվասերը՝ սոդայով ու փխրեցուցիչով խառնած:

Վերջում լցնել 4 բաժակ ալյուր:
  
Սեղանի վրա լցնել մնացած կես բաժակ ալյուրը, վրան շուռ տալ խմորը, մի փոքր հունցել ու բաժանել 6 գնդի:

Ջեռոցի տարայի չափերին համապատասխան ֆոլգայի վրա գրտնակել գնդերը և տեղափոխել տարայի վրա (կարելի է նաև ֆոլգա չօգտագործել, խմորը ջեռոցի տարայի վրա գրտնակել): 

Շերտերը թխել ջեռոցում, 200օջերմաստիճանում, 5 րոպե:

Կրեմ
Կարագը վանիլինի հետ հարել, լցնել խտացրած կաթերը:

Ավելացնել կակաոն:

Շերտերին քսել կրեմը:

Զարդարել քերած շոկոլադով:



No comments:

Post a Comment