Չինական ռեստորաններում մատուցվող եգիպտացորենով ապուրը իմ կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում! Մի օր, ալարելով տնից դուրս գալ, որոշեցի ռեստորանը բերել տուն:) Հիշելով, թե ինչպիսին էին համն ու տեսքը, սկսեցի պատրաստել: Որպեսզի ամբողջովին նույնը չստացվի, ավելացրեցի սոխ ու օրեգանո և ստացվեց այս հրաշքը:
  Համ հեշտ, համ արագ, համ մատչելի, համ համով... Մի խոսքով լրիվ համ-համ/նյամ-նյամ :))

Բաղադրությունը
Փոքր եգիպտացորեն - 9-10 հատ
Պահածոյացված եգիպտացորեն - 300գ
Սոխ - 1 հատ
Եգիպտացորենի ալյուր կամ օսլա - 4-5 ճ/գ
Արևածաղկի ձեթ - 3-4 ճ/գ
Օրեգանո - 1/2 թ/գ
Սև պղպեղ
Աղ

Պատրաստումը
Փոքր եգիպտացորենները կտրատել, 1.5 լիտր ջրով խաշել՝ եփելով 10-15 րոպե:

Պահածոյացված եգիպտացորենի հատիկները առանձնացնել ջրից:

Սոխը կտրատել, տապակել ձեթով, վրան ավելացնել պահածոյացված եգիպտացորենի հատիկները:

Այնուհետև ավելացնել խաշած եգիպտացորենը՝ ջրով:

Երբ սկսի եռալ, պահածոյացված եգիպտացորենի ջրին ավելացնել եգիպտացորենի ալյուրը, ստանալ համասեռ զանգված և ավելացնել ապուրին: 
Եթե պահածոյացված եգիպտացորենի ջուրը շատ քիչ է, կարող եք ավելացնել 1 սուրճի բաժակ սառը ջուր:

Վերջում համեմել և անջատել կրակը:



No comments:

Post a Comment