Սմբուկով ու աղացած մսով կարելի է անսահմանափակ ուտեստներ և աղցաններ պատրաստել ու բոլորը միմյանցից խիստ տարբերվող համերով: Էլ չեմ ասում, որ բոլորն էլ անմահական են ստացվում: Դրանցից մեկն էլ էս ուտեստն է, որը ամեն անգամ սարքելուց, համը ուրիշ է ստացվում մոտս, որովհետև միշտ մի տարր/համեմունք ավելացնում կամ պակասեցնում եմ:))
 Ներկայացնում եմ վերջին անգամվա պատրաստածիս բաղադրատոմսը :))

Բաղադրությունը
Սմբուկ - 5-6 հատ  
Աղացած միս (տավարի) -250գ
Սոխ - 2 հատ
Սխտոր - 3 պճեղ
Տոմատ - 1 ճ/գ
Արևածաղկի ձեթ - 3-4 ճ/գ
Համեմ, մաղադանոս
Օրեգանո - 1/2 թ/գ 
Ռոզմարին - 1/4 թ/գ 
Աղ

Պատրաստումը
Սմկբուկը զեբրաձև կեղևազրկել, վրան աղ ցանել և թողնել, որ դառը ջուրը դուրս գա միջից:

Այնուհետև դասավորել ջեռոցի տարայի մեջ և դնել 200°C ջերմաստիճանով տաքացված ջեռոցում՝ թողնելով 15-20 րոպե: 

Սոխը կտրատել, տապակել ձեթով և ավելացնել միսը:

Մսի տապակվելուց հետո վրան լցնել տոմատը և համեմել:

Ստացվածին ավելացնել պատրաստի սմբուկները, մանրացված կանաչեղենն ու վրան ճզմել  սխտորը:

Խառնել և անջատել կրակը:







No comments:

Post a Comment