Վրացական խոհանոց շատ եմ սիրում, կարելի է ասել՝ իմ ամենասիրելին է: Կան մի քանի ուտեստներ, որոնք ինձ միշտ տանում են մանկություն: Վրացիների հետ առանձնապես կապ չունեցող մեր Գրետա մորաքույրը (տատիկիս քույրը) անմահական սացիվի էր պատրաստում` մասնավորապես նոր տարվա նախաշեմին: Էնքան ներդաշնակ էր ստացվում իր մոտ համեմունքերի համակցումը, որ նույնիսկ իմ կողմից մի փշուր աղ ավելացնելը ամեն ինչ կարող էր փչանել: 
     Ամեն անգամ, սացիվի պատրաստելիս, փորձում եմ ստանալ Գրետ մորքուրի սացիվին, որն ինձ գերել ու սացիվիամոլ է դարձրել :)
    Երանի բախտ վիճակվի կյանքումս մեկ անգամ էլ ուտեմ իր սացիվին!

Բաղադրությունը
Հավի միս - 1կգ
Ընկույզ - 3 բաժակ
Սոխ - 2-3 գլուխ
Սխտոր - 4-5 պճեղ 
Կարագ - 20գ
Արևածաղկի ձեթ - 100գ
Քացախ - 2 ճ/գ
Շաֆրան - 1/4 թ/գ
Խմելի-սունելի - 1/2 թ/գ
Համեմ (ցանկալի է թարմ)
Սև պղպեղ
Աղ

Արգանակի պատրաստման համար
Գազար - 1 հատ
Սխտոր - 2 պճեղ
Դափնու տերևներ

Պատրաստումը
Հավը խաշել՝ արգանակի պատրաստման համար նախատեսված բաղադրիչներով:

Առանձնացնել մսի կտորները արգանակից  (մոտ 1 լիտր արգանակ):

Ընկույզը մանրացնել բլենդերով կամ աղալ:

Սոխն ու սխտորը նույնպես աղալ կամ անկցացնել մանր քերիչով:

Մանրացված սոխն ու սխտորը տապակել ձեթով, ավելացնել ընկույզն ու տապակել ևս 1 րոպե:

Ստացվածի վրա լցնել հավի արգանակը:

Երբ մասսան սկսի եռալ՝ համեմել, ավելացնել մսի կտորները, կարագը և անջատել կրակը:

Մատուցել սառը վիճակում՝ վրան կտրատած համեմ լցնելով:



1 comment: