Երկար ժամանակվա դադարից հետո՝ առաջին գրառումը :)
Եվ քանի որ, վերադարձել եմ Արաբիա, ապա առաջին հերթին պատրաստելու եմ հումուս: Հումուսի անզուգական համի գովքը չեմ անի, միայ երկու բառ կասեմ - սարքել՜՜՜՜ վայելել՜՜՜

Բաղադրությունը
Սիսեռ - 1 բաժակ
Թահին - 2 ճ/գ
Սխտոր - 1 պճեղ
Լիմոն - կես հատ
Քացախ - 1 ճ/գ
Զեյթունի ձեթ - 2 ճ/գ
Դափնու տերևներ
Կարմիր պղպեղ (քաղցր) 
Սև պղպեղ
Աղ

Պատրաստումը
Սիսեռը թրջել սառը ջրով՝ մոտ 10 ժամ (ցանկալի է, պատրաստելուց մեկ օր առաջ, երեկոյան թրջել և թողնել ամբողջ գիշեր):

Տարայի մեջ լցնել թրջած սիսեռը, ջուր՝ սիսեռի 3 չափով, դափնու տերևներ, սև պղպեղ և աղ: Եփել, եռացնել մոտ 2 ժամ, այնքան մինչև սիսեռը ձեռքում հեշտ փխրվի:

Բլենդերի մեջ լցնել ամբողջ սիսեռը և 1 սուրճի բաժակ եփվող ջրից:

Միասին խառնել թահինը, մանր քերիչով անցկացված սխտորը, զեյթունի ձեթը, կես լիմոնի հյութն ու քացախը: Լցնել սիսեռի վրա:

Հարել՝ ստանալով միասեռ զանգված:

Մատուցելիս վրան լցնել զեյթունի ձեթ և կարմիր պղպեղ:






2 comments: