Բաղադրությունը
Խմոր 
Կարկանդակի խմոր (խմորիչով) - 1 բաժին

Միջուկ
Հավի միս - 300գ
Սունկ - 200գ
Սոխ - 1 հատ
Արևածաղկի ձեթ - տապակելու համար
Աղ, սև պղպեղ

Ձու - 1 հատ (կարկանդակների վրան քսելու համար)

Պատրաստումը
Պատրաստել 1 բաժին կարկանդակի խմոր, այն բաժանել գնդերի:

Միջուկ
Սունկն ու սոխը կտրատել: Հավի միսը խաշել, մանրացնել:

Արևածաղկի ձեթով տապակել սոխը, ավելացնել սունկն ու տապակել մի քանի րոպե:

Ավելացնել նաև հավի միսն ու համեմել աղով, սև պղպեղով:

Կարկանդակ
Խմորի գունդը տափակացնել, մոտ 3մմ հաստությամբ, լցնել միջուկն ու փակել խմորը:

Ջեռոցի տարայում ալյուր ցանել ու շարել կարկանդակները: Ձուն հարել և քսել կարկանդակների վրա:

Թխել ջեռուցում, 190 C ջերմաստիճանում, 25-35 րոպե:


1 comment: