Սմբուկասիրահարներ~~ համոզված եմ մենք շատ ենք :), այս ուտեստը հենց մեզ համար է! Այն ցանկալի է ուտել աչքերը փակ, որպեսզի ամբողջովին զգացվի անզուգական համը~~

Բաղադրությունը
Տավարի միս - 200գ
Սմբուկ - 4 հատ, մեծ
Դեղին պանիր - 20-30գ (հոլանդական)
Արևածաղկի ձեթ - տապակելու համար
Աղ, սև պղպեղ, սպիտակ պղպեղ

Պատրաստումը
Սմբուկը զեբրաձև կեղևազրկել, վրան աղ ցանել և թողնել, որ դառը հյութը դուրս գա միջից:
Տավարի միսը քառակուսիավուն կտրատել, համեմել աղով, սև պղպեղով:

Տապակել սմբուկը բոլոր կողմերով:

Տավարի միսը նույնպես տապակել (եթե միսը շատ պինդ է, ապա խաշել, մոտ 10 րոպե, այնուհետև տապակել):

Սմբուկը բաժանել 3-4 մասի և հերթականությամբ շարել ֆոլգայի մեջ՝ մի կտոր սմբուկ, մի կտոր միս: Վրան սպիտակ պղպեղ ցանել և փակել ֆոլգայով: 

Թողնել ջեռոցում 30-40 րոպե` 200°C ջերմաստիճանում: Այնուհետև հանել, վրան լցնել քերիչով անցկացրած պանիրն ու նորից դնել ջեռոցում` ֆոլգան բաց թողնելով:

Թողնել ջեռոցում այնքան, մինչև պանիրը հավասարաչափ հալվի:




No comments:

Post a Comment