Այս թխվածքի անունը կարելի է նաև "իդեալական" դնել, քանի որ համտեսողս, երբ կերավ, այսպես բնութագրեց. " իդեալական է" :))
  Դարչին-խնձոր-ընկույզ համադրությունը միշտ էլ եղել է, ինձ համար, կատարյալը թխվածքների մեջ! Նման մի կատարելություն էլ էս թխվածքն է~

Բաղադրությունը
Կարագ - 150գ
Շաքարավազ - 2 բաժակ
Ձու - 3 հատ
Ալյուր - 3 բաժակ
Խնձոր - 4 հատ (մեծ)
Ընկույզ - 1 բաժակ
Լիմոն - կես հատ
Դարչին - 1 թ/գ
Աղ - 1/4 թ/գ
Սոդա - 1/2 թ/գ
Փխրեցուցիչ - 1/2 թ/գ (կամ սոդա - 1/2 թ/գ)

Պատրաստումը
Շաքարավազը կարագի հետ հարել:

Հերթականությամբ ավելացնել ձվերը. լցնել մեկը, հարելով ստանալ համասեռ զանգաված, այնուհետև հաջորդը:

Լցնել ալյուրը, փխրեցուցիչը, սոդան, աղն ու դարչինը (ստացվում է պինդ խմոր):

Ավելացնել կտրատած ընկույզը:

Խնձորները կեղևազրկել, մանր կտրատել, վրան լցնել կես լիմոնի հյութ:

Ստացվածը լցնել խմորի մեջ:

Ջեռոցի տարան կարագապատել, վրան ալյուր ցանել և լցնել խմորը:

Թխել ջեռոցում, 180°ջերմաստիճանում, 35-45 րոպե:

Մատուցելիս, ցանկալի է, վրան շաքարի փոշի ցանել:

4 comments:

  1. Es aynqan erkar em spasel (u taqun artasvel...:)) ays potiin...quyriks!!!!!

    ReplyDelete
    Replies
    1. :D սպասումներդ արդարացան!

      Delete
  2. Շաատ սիրուն տոռթ ա, նենց մի հատ կկծեի այ էն վերջին նկարի միջինին :D

    ReplyDelete
    Replies
    1. Լիլուշ սարքիիի շատ համով ա! Դու իմ տորթեր հավատարիմ բարեկամն ես :D :*

      Delete