Ի՞նչ կարելի էր թխել սիրեցյալիս ծնունդին - իհարկե չիզքեյք! քանի որ ինքն ինքնամոռաց սիրում է էդ պանրետորթերին: Ես այդքան էլ սիրահար չեմ պանրետորթի, բայց տեսնելով ամուսնուս ոգևորությունը, երբ ասում եմ, որ պատրաստվում եմ չիզքեյք սարքել, հերիք է, որ ամեն շաբաթ, պարտադիր, թխեմ: 
   Այս անգամ թխեցի դասական չիզքեյք, առանց հավելումների, մաքուր, անարատ պանրետորթ :) Սակայն լրիվ տկլոր թողել էլ չէր լինի՝ հետևաբար ծածկեցի թթվասերով պատրաստված շոկոլադով և զարդարեցի պահածոյացված արքայախնձորով:
   Ծնունդդ շնորհավոր, իմ սեր! :)

Բաղադրությունը
Պանրետորթ
Չոր թխվածքաբլիթներ - 250գ (փշրած տարբերակով - 1.5 բաժակ)
Կարագ - 60գ
Շաքարավազ - 1բաժակ + 3 ճ/գ
Սերուցքային պանիր - 900գ (ես վերցրել եմ Philadelphia սերուցքային պանիր )
Ձու - 4 հատ
Վանիլին - 1 թ/գ

Շոկոլադ
Կակաո - 3 ճ/գ
Թթվասեր - 4 ճ/գ
Շաքարավազ - 6 ճ/գ

Զարդարում
Ցանկացած տեսակի միրգ

Պատրաստումը
Պանրետորթ
Թխվածքաբլիթները փշրել:

Ավելացնել փափկած կարագը և 3 ճ/գ շաքարավազը. ստանալ միասեռ խառնուրդ:

Ստացվածը լցնել ջեռոցի տարայի մեջ և ձեռքով տափակացնել ամբողջ տարայի երկայնքով:
Ցանկալի է վերցնել այնպիսի տարա, որի կողքերը առանձնանում են հիմքից: Հակառակ դեպքում՝ ամբողջ տարան ֆոլգայով պատել, որպեսզի հեշտությամբ հանել պատրաստի թխվածքը միջից:

Պանիրը հարել 1 բաժակ շաքարավազի և վանիլինի հետ:

Հերթականությամբ ավելացնել ձվերը՝ լցնել մեկը, հարելով ստանալ համասեռ զանգաված, այնուհետև հաջորդը:

Ստացվածը լցնել թխվածքաբլիթներով շերտի վրա:

Թխել ջեռոցում, 160°ջերմաստիճանում, 1 ժամ:
Թողնել, որ սառի և առանձնացնել տարայի կողքերը:

Շոկոլադ
Թթվասերը, շաքարավազը և կակաոն միասին դնել թույլ կրակի վրա, խառնել այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Հենց եռա՝ վերցնել կրակից:

Շոկոլադը քսել պանրետորթի վրա և թողնել սառնարանում 3-4 ժամ:
Մատուցել՝ վրան որևէ միրգ դնելով::



6 comments:

  1. իսկ ինչ արժե պանիրը, մոտավոր?

    ReplyDelete
    Replies
    1. Philadelphia պանիրը գնել եմ 3.5$ - 300գ, հիմնականում էդ գնի են սերուցքային պանիրները :)
      (Հայաստանում գինը կարող է այլ լինել)

      Delete
    2. Արժի փորձել, շնորհակալություն բաղադրատոմսի համար :)

      Delete
  2. Եթե չեմ սխալվում Հայաստանում չկա, փաստորեն դուք էստեղից չեք?

    ReplyDelete
    Replies
    1. Սեդա ջան, անցած տարի ամռանը SAS.ում աչքովս ընկավ philadelphia, բայց եթե հիմա չլինի, կարող եք ուրիշ ապրանքանիշի սերուցքային պանիր վերցնել :))
      Հայաստանից եմ, ուղղակի ժամանակավոր էդտեղ չեմ հիմա :)

      Delete