Այս կարկանդակը կարող եմ, տապակած կարտոֆիլի պես, անդադար և օրեր շարունակ ուտել: Ոչ մի կերպ չեմ կշտանում սրա, փխրուն խմորի ու մսի համադրույթից ստացված, անմոռանալի համից:
   Ընդ որում, էս կարկանդակը շատ հաճելի է վայելել ոչ միայն հյութի հետ` ճաշկերույթի ճամանակ, այլ նաև առավոտյան նախաճաշին` սև թեյի հետ (անպայման թեյի մեջ մեխակի կտորներ ավելացնելով :) ):
   Վայ չուտողին!!! :)

Բաղադրությունը
Խմոր
Ձու - 2 հատ (+1 հատ` վրան քսելու համար)
Թթվասեր - 600գ
Կարագ - 150գ
Ալյուր - 4 բաժակ
Սոդա - 1.5 թ/գ
Աղ - 1/4 թ/գ

Միջուկ
Տավարի միս - 500գ (աղացած)
Սոխ - 3 հատ
Արևածաղկի ձեթ - տապակելու համար
Աղ, սև պղպեղ

Պատրաստումը
Միջուկ
Կտրատած սոխը ձեթով տապակել: 

Ավելացնել միսն ու տապակել` մինչև մսի պատրաստ լինելը: Համեմել աղով, սև պղպեղով:

Խմոր
Ալյուրի մեջ փոս անել, լցնել աղն ու ձվերը: Թթվասերին խառնել սոդան, փրփրացնել և նույնպես ավելացնել:

Ավելացնել նաև քերիչով անցկացրած կարագն ու խմոր հունցել:

Խմորը բաժանել 2 մասի: Գրտնակել ջեռոցի տարայի չափերին համապատասխան:

Ջեռոցի տարայում դնել առաջին խմորե շերտը, վրան լցնել միջուկը, այնուհետև հաջորդ շերտը:

Վրան քսել մեկ ձու: 

Թխել ջեռոցում, 200о ջերմաստիճանում, 20-30րոպե:
                                       



2 comments:

  1. Մմմմմմմ, հոտն եկավ... Անուշ-անուշ թեյ խմենք մի օր էս չքնաղ կարկանդակների շվաքի տակ... ժդու-նեդաժդուս...

    ReplyDelete
    Replies
    1. կխմենք, կխմենք - և ոչ միայն էս կարկադակների շվաքի տակ~~

      Delete