Տատիկիս ալադիներ` շատ-շատ եմ սիրում: 
Տատիս հաճախ էր պատրաստում ու ամեն անգամ ես ավելի ու ավելի էի սկսում սիրել էս համով բլիթները:) Երկար ժամանակ չէի կերել: Երեկ որոշեցի սարքեմ, երեկոյան թեյըմպման համար, չնայած, որ ալադիները ավելի հարմար են նախաճաշի համար:
Այս անգամ որոշեցի համեմել իմ շատ սիրելի ելակի սոուսով ու ճիշտ էլ արեցի, որովհետև աննկարագրելի համով ստացվեց:
  Եթե որոշել եք պատրաստել այս հրաշքներին, ուրեմն տան դուռն ու պատուհանները պինդ փակեք, որովհետև հետո դժվար կլինի հարևաններին, առանց հյուրասիրելու, տանից դուրս հանել, որոնք հաստատ կգան` էդ քաղցր ու անուշ հոտերի հետքերով :))

Բաղադրությունը
Ալադիներ
Ձու - 1 հատ
Ալյուր - 2/3 բաժակ
Շաքարավազ - 2 ճ/գ
Թան - 1 բաժակ
Սոդա  - կես թ//գ
Վանիլին - 1 թ/գ
Արևածաղկի ձեթ - տապակելու համար

Ելակի սոուս
Ելակ - 200գ
Շաքարավազ - 1 ճ/գ
Լիմոնի հյութ - 1 ճ/գ
Ջուր - 2 Ճ/գ
Օսլա - կես թ/գ
Վանիլին - 1 թ/գ

Պատրաստումը
Ալադիներ
Թանին ավելացնել սոդան և թողնել 2 րոպե, որ մի թեթև փրփրի: 

Ձուն հարել, ավելացնել շաքարավազն ու վանիլինը:

Այնուհետև թանն ու ալյուրը:

Ստացվում է ծորացող խմոր:

Գդալով լցնել ձեթով լի թավայի մեջ և տապակել երկու կողմերը, այնքան, մինչև մի քիչ կարմրեն (ցանկալի է ոչ ուժեղ կրակի վրա):

Ելակի սոուս
Ելակը մանր կտրատել: 

Եփվող տարայի մեջ լցնել բաղադրության բոլոր պարագաներն ու եփել թույլ կրակի վրա՝ շարունակ խառնելով: Եռացնել 1-2 րոպե և անջատել կրակը:

*Ցանկալի է մատուցել տաք վիճակում:

No comments:

Post a Comment