Վարսիկ տատիկը իմ տատիկը չէ, քեռակնոջս մաման է: Իրան ես շատ քիչ եմ տեսել` մի քանի անգամ, բայց քույրիկիս (քեռուս աղջկա) միջոցով շատ լսել եմ իրա մասին, շփվել եմ skype-ով :) Ու հիմա մոտս էն տպավորությունն է, որ ես իր հետ ապրել եմ նույն տանն երկար տարիներ :)
   Վարսիկ տատը շատ համով է պատրաստում (բախտ է վիճակվել ուտել իր սարքած իշխան ձուկը): Այս բաղադրատոմսը քույրիկս է ինձ փոխանցել ու այն դարձել է մեր տան մշտական բնակիչը: Ամսվա մեջ գոնե մի անգամ պատրաստում եմ այս ուտեստը: 
   Չսիրել հնարավոր չէ, որովհետև տոմատի առկայությունը մի էնպիսի համ է փոխանցում մսին ու կարտոֆիլին, որ հենց առաջին իսկ պատառից սկսում ես ինքնամոռաց վայելել:

Բաղադրությունը
Տավարի միս - 300գ (աղացած)
Կարտոֆիլ - 700գ
Սոխ - 1 հատ
Տոմատ - 2 ճ/գ
Ջուր - 400մլ
Արևածաղկի ձեթ - 3 ճ/գ
Աղ, սև պղպեղ

Պատրաստումը
Կտրատած սոխը տապակել ձեթով, ավելացնել աղացած միսը:

Տապակել միսը` շարունակ խառնելով, վերջում համեմել աղով, սև պղպեղով և վերցնել կրակից:

Թավայի տակ շարել բարակ կտրատած կարտոֆիլի կեսը, համեմել աղով, սև պղպեղով: Վրան լցնել պատրաստի միսը և շարել մնացած կարտոֆիլը: Համեմել աղով սև պղպեղով:

400մլ տաք ջրին խառնել տոմատը, 1/4 թ/գ աղ լցնել և լցնել թավայի մեջ` այնպես, որ վերևի կարտոֆիլները ամբողջությամբ չծածկվեն:

Եփել 30-40 րոպե:






2 comments:

  1. Ux uxxx moracar asel te inchqaM shat en qo u tatsiki yndhanur gcery :)))

    ReplyDelete
    Replies
    1. Դե դրա մասին է խոսում մեր ընդհանուր սննդային ճաշակը :))

      Delete