Բաղադրությունը
Խմոր
5 ձվի դեղնուց
Կարագ - 50գ
Շաքարավազ - 1 բաժակ
Մածուն - կես բաժակ (կամ թթվասեր)
Ալյուր - 1 բաժակ
Կակաո - 3 ճ/գ
Փխրեցուցիչ - 1.5 թ/գ (կամ սոդա - 1թ/գ)
Բեզե
5 ձվի սպիտակուց
Շաքարավազ - 1 բաժակ
Վանիլին - 1 թ/գ
Վանիլին - 1 թ/գ
Շոկոլադ
Կակաո - 3 ճ/գ
Շաքարավազ - 3 ճ/գ
Կաթ - 4 ճ/գ
Կարագ - 30գ
Պատրաստումը
Խմոր
Դեղնուցները և շաքարավազը հարել, ավելացնել փափկած կարագը:
Ավելացնել մածունը և կակաոն:
*Եթե փխրեցուցիչը փոխարինվելու է սոդայով, ապա սոդան խառնել մածունի հետ և երբ մածունը փրփրի` ավելացնել զանգվածին:
Փխրեցուցիչը խառնել ալյուրին և լցնել ստացվածի վրա:
Ջեռոցի տարան կարագապատել, վրան ալյուր ցանել և լցնել խմորը:
Եփել ջեռոցում, 190°C ջերմաստիճանում, 15-20 րոպե:
Բեզե
Ձվի սպիտակուցները հարել, երբ դառնա չծորող զանգված` ավելացնել շաքարավազն ու վանիլինը:
Շոկոլադ
Կակաոն խառնել շաքարավազի հետ, ավելացնել կաթը և եփել թույլ կրակի վրա: Երբ եռա` ավելացնել կարագն ու անջատել կրակը:
Եփած խմորը թողնել ջեռոցի տարայի մեջ և բեզեն գդալով լցնել սառած խմորի վրա: Ստացվածը դնել ջեռոցում` 200°C ջերմաստիճանում թողնելով 3-5 րոպե (միացնել միայն ջեռոցի վերին տաքացուցիչը):
Վրան լցնել շոկոլադը:
Մեկ րոպե առաջ լցրեցի շոկոլադը ու սպասում եմ... ամենադաժան պահը, որ պետք ա դիմանաս սառի: Շաատ սիրուն տոռթ ա!!! Ու հաստատ շատ համով!!!
ReplyDeleteուխխխխ!!!
DeleteAshulyans, im mot bezen mi tesak corum er, dra hamar lriv lanjer exan sareri texy, inch anem?
ReplyDeleteՀիմա քեզ մնում ա մենակ էդ համով լանջերը վայելել :))
DeleteԻսկ հետագայի համար՝
սպիտակուցները հարելուց առաջ ուշադիր եղի, որ ափսեն ջրոտ չլինի, դեղնուցի մի փոքր կտոր կամ շաքարավազի փշուր չլինի:)
բայց, որ ամենակարևորն է, միքսերի ոտքերը, խմորը սարքելուց հետո, լվացված լինեն :P :D