Բաղադրությունը
Խմոր
5 ձվի դեղնուց
Կարագ - 50գ
Շաքարավազ - 1 բաժակ
Մածուն - կես բաժակ (կամ թթվասեր)
Ալյուր - 1 բաժակ
Կակաո - 3 ճ/գ
Փխրեցուցիչ - 1.5 թ/գ (կամ սոդա - 1թ/գ)

Բեզե
5 ձվի սպիտակուց
Շաքարավազ - 1 բաժակ
Վանիլին - 1 թ/գ

Շոկոլադ
Կակաո - 3 ճ/գ
Շաքարավազ - 3 ճ/գ
Կաթ - 4 ճ/գ
Կարագ - 30գ

Պատրաստումը
Խմոր
Դեղնուցները և շաքարավազը հարել, ավելացնել փափկած կարագը:

Ավելացնել մածունը և կակաոն:
*Եթե փխրեցուցիչը փոխարինվելու է սոդայով, ապա սոդան խառնել մածունի հետ և երբ մածունը փրփրի` ավելացնել զանգվածին:  

Փխրեցուցիչը խառնել ալյուրին և լցնել ստացվածի վրա:


Ջեռոցի տարան կարագապատել, վրան ալյուր ցանել և լցնել խմորը:

Եփել ջեռոցում, 190°C  ջերմաստիճանում, 15-20 րոպե:


Բեզե
Ձվի սպիտակուցները հարել, երբ դառնա չծորող զանգված` ավելացնել շաքարավազն ու վանիլինը:

Շոկոլադ
Կակաոն խառնել շաքարավազի հետ, ավելացնել կաթը և եփել թույլ կրակի վրա: Երբ եռա` ավելացնել կարագն ու անջատել կրակը:

Եփած խմորը թողնել ջեռոցի տարայի մեջ և բեզեն գդալով լցնել սառած խմորի վրա: Ստացվածը դնել ջեռոցում` 200°C  ջերմաստիճանում թողնելով 3-5 րոպե (միացնել միայն ջեռոցի վերին տաքացուցիչը):

Վրան լցնել շոկոլադը:



4 comments:

  1. Մեկ րոպե առաջ լցրեցի շոկոլադը ու սպասում եմ... ամենադաժան պահը, որ պետք ա դիմանաս սառի: Շաատ սիրուն տոռթ ա!!! Ու հաստատ շատ համով!!!

    ReplyDelete
  2. Ashulyans, im mot bezen mi tesak corum er, dra hamar lriv lanjer exan sareri texy, inch anem?

    ReplyDelete
    Replies
    1. Հիմա քեզ մնում ա մենակ էդ համով լանջերը վայելել :))

      Իսկ հետագայի համար՝
      սպիտակուցները հարելուց առաջ ուշադիր եղի, որ ափսեն ջրոտ չլինի, դեղնուցի մի փոքր կտոր կամ շաքարավազի փշուր չլինի:)
      բայց, որ ամենակարևորն է, միքսերի ոտքերը, խմորը սարքելուց հետո, լվացված լինեն :P :D

      Delete