Բաղադրությունը
Հավի միս - 500գ
Գազար - 2 հատ
Լոլիկ - 1 հատ
Կանաչ բիբար - 1 հատ
Սխտոր - 2 պճեղ 
Կանաչ սոխ - 3 հատ
Արևածաղկի ձեթ - 2 ճ/գ
Խմելի-սունելի - 1 թ/գ
Դափնու տերևներ
Աղ, սև պղպեղ
Մաղադանոս (մատուցման համար)

Պատրաստումը
Հավը խաշել:

Լոլիկը կեղևազրկել և կտրատել՝ բիբարի ու գազարի հետ միասին:

Մանրացրած սոխն ու սխտորը տապակել ձեթով:

Ավելացնել բանջարեղենը, տապակել կես րոպե և ավելացնել հավն ու դափնու տերևները:

Լցնել հավի արգանակը (ինձ մոտ ստացվել է 1 լիտր), եփել այնքան, մինչև գազարը եփվի: Վերջում համեմել խմելի-սունելիով, աղով և սև պղպեղով, թողնել եռա կես րոպե և անջատել կրակը:

Մատուցելիս վրան թարմ մաղադանոս կտրատել:


No comments:

Post a Comment