Բաղադրությունը
Բրոկոլի - 150գ
Հավի միս - 200գ
Կարտոֆիլ - 2 հատ
Գազար - 1 հատ
Սոխ - 1 հատ, փոքր (կամ կես մեծ)
Արևածաղկի ձեթ - 3 ճ/գ
Աղ, սև պղպեղ

Պատրաստումը
Բրոկոլին, գազարը և կարտոֆիլը կտրատել: Սոխն անցկացնել մանր քերիչով:

Բանջարեղենը և հավի միսը խաշել՝ տարբեր տարաներում:

Խաշված բանջարեղենից առանձնացնել բրոկոլին, կտրատել: Հավը նույնպես առանձնացնել արգանակից և մանր կտրատել:

Գազարը և կարտոֆիլը, մեջը եփված ջրով, հարել բլենդերով, կամ տրորել պյուրեի նման:

Մանր քերիչով անցկացրած սոխը տապակել ձեթով՝ կես րոպե, այնուհետև ավելացնել հարած զանգվածը:

Ավելացնել  նաև հավի արգանակը և համեմել աղով, սև պղպեղով:

Վերջում լցնել կտրատած բրոկոլին և հավի միսը:

Թողնել եռա կես րոպե և անջատել կրակը:


No comments:

Post a Comment