Բաղադրությունը
Խմոր
Ձու - 10 հատ
Շաքարավազ - 2 բաժակ
Ալյուր - 2 բաժակ
Կակաո - 3 ճ/գ
Ընկույզ - 0.5 բաժակ
Վանիլին - 1 թ/գ
Փխրեցուցիչ - 1 թ/գ

Կրեմ
Կարագ - 200գ
Եփած խտացրած կաթ - 350գ 
Վանիլին - 1 թ/գ

Պատրաստումը
Խմոր
5 ձուն հարել, ավելացնել 1 բաժակ շաքարավազ և 0.5 թ/գ վանիլին:

Այնուհետև ավելացնել 1 բաժակ այլուր և 0.5 թ/գ փխրեցուցիչ (կարելի է նաև առանց փխրեցուցիչի):

Ջեռոցի տարայի մեջ ֆոլգա դնել և լցնել խմորը:

Թխել ջեռոցում 200°C ջերմաստիճանում, 20-30 րոպե:

Մնացած 5 ձուն նույնպես հարել, ավելացնել 1 բաժակ շաքարավազ և 0.5 թ/գ վանիլին, անյուհետև ավելացնել կակաոն և ընկույզը:

Լցնել 1 բաժակ ալյուր և 0.5 թ/գ փխրեցուցիչ:

 Թխել ջեռոցում 200°C ջերմաստիճանում, 20-30 րոպե:

Խմորներից յուրաքանչյուրը բաժանել 2 մասի:

Կրեմ
Կարագը վանիլինի հետ հարել այնքան, մինչև գույնը դառնա բաց դեղին և ավելացնել եփած խտացրած կաթը:

Շերտերին քսել կրեմը հերթականությամբ՝ մեկ սպիտակ շերտին, մեկ կակաոյով: Վրան կարելի է զարդարել ընկույզով, կակաոյով կամ շոկոլադով:





4 comments:

  1. Tagavorn aprac kena es inch sirun a stacvel vrayi kremy, lriv tagi tesqov...kreativchikss !!!

    ReplyDelete
  2. Im mot aveli lav stacvec Achonik, de gna :) Shat aveli sirun u hamov :D

    ReplyDelete
    Replies
    1. chei el kaskatsum! du misht gerazancel es indz! :)))

      Delete