Բաղադրությունը
Ժելեի փոշի - 3 չափաբաժին *ես վերցրել եմ, իմ սիրելի, սև հաղարջի ժելեի փոշին 
Սերուցք - 6 ճ/գ (կամ կաթ - 4 ճ/գ)
Մրգեր - ցանկացած 2 տեսակի

Պատրաստումը
Ժելեի փոշին բաժանել 2 մասի, մեկը պատրաստել սովորական ձևով՝ ջրով (չափաբաժինները սովորաբար գրված է լինում տուփի վրա), եռացող ջրին ավելացնել ժելեի փոշին, լավ խառնել և վերցնել կրակից: Մյուս մասը պատրաստելիս՝ 6 ճ/գ ջուր պակաս լցնել և դրա փոխարեն լցնել սերուցքը կամ կաթը: Սպասել մինչև եռա, լցնել ժելեի փոշին, խառնել և վերցնել կրակից:

Ստացվում է երկու տարբեր գույներով ժելե:

Մրգերը կտրատել:


Սկզբում, տարաների մեջ, լցնել սերուցքվ ժելեն, մեջը լցնել մի տեսակի միրգը և դնել սառցեխցիկում, որ շուտ պնդանա (որպեսզի երկրորդ ժելեն լցնելիս, չխառնվեն իրար):

Պնդանալուց հետո հանել, լցնել մյուս գույնն ու մյուս տեսակի միրգը:

Թողնել սառնարանում 2 ժամ:

Մատուցելուց առաջ կարելի է վրան հարած սերուցք լցնել:


No comments:

Post a Comment