Բաղադրությունը
Խմոր
Ձու - 4 հատ
Կարագ - 100գ
Շաքարավազ - 1 բաժակ
Մեղր - 3 ճ/գ (կամ մուրաբայի օշարակ)
Ալյուր - 4 բաժակ
Սոդա - 1 թ/գ
Վանիլին - 1 թ/գ

Կրեմ
Կաթ - 1.5 բաժակ
Շաքարավազ - 1.5 բաժակ
Ալյուր - 3 ճ/գ
Կարագ - 250գ
Վանիլին - 1թ/գ

Պատրաստումը
Խմոր
Գոլորշու վրա հալեցնել կարագը, մեղրը, շաքարավազը և սոդան միասին: Խառնել այնքան, մինչև գույնը մի քիչ սպիտակի:

Վերցնելով գոլորշու վրայից, ավելացնել ձվերը հերթականությամբ. ավելացնել մեկը, խառնելով ստանալ համասեռ զանգված, այնուհետև հաջորդը:

Ավելացնել 3.5 բաժակ ալյուրը՝ քիչ-քիչ:

Կես բաժակ ալյուրը լցնել սեղանին, խմորը տեխափողել մեջը և բաժանել 4 մեծ և 1 շատ փոքր գնդի:

Ջեռոցի տարայի վրա ֆոլգա դնել (կարելի է նաև առանց ֆոլգայի), արևածաղկի ձեթ քսել վրան և ձեռքով տարածել գունդը (եթե խմորը կպչի մատերին, ապա ձեռքերին նույպես ձեթ քսել):

Հերթականությամբ թխել շերտերը ջեռոցում, 190օջերմաստիճանում, 5 րոպե:

Փոքրիկ շերտը մանրացնել:


Կրեմ
Շաքարավազը և ալյուրը խառնել իրար, ավելացնել կաթը:

Շարունակ խառնելով՝ եփել թույլ կրակի վրա՝ թողնելով եռա 1-2 րոպե:

Կարագը վանիլինի հետ հարել և քիչ-քիչ ավելացնել եփած, սառած կրեմը:

Շերտերին քսել կրեմը և թխվածքը զարդարել մանրացված շերտով:
Թողնել սենյակային ջերմաստիճանում, 4-5 ժամ, որ փափկի:

1 comment: