Բաղադրությունը
Նեխուր (քյարաուզ) - 200գ
Խոզապուխտ - 300գ
Արքայախնձոր - 200գ (պահածոյացված)
Մայոնեզ - 5 Ճ/գ
Աղ, սև պղպեղ

Չորահացիկներ
Տոստ տեսակի հաց - 3 հատ
Արևածաղկի ձեթ - 2 ճ/գ
(կարելի է վերցնել նաև պատրաստի չորահացիկներ - три корoчки)

Պատրաստումը
Արքայախնձորը, նեխուրը և խոզապուխտը կտրատել:

Ավելացնել մայոնեզը, աղն ու սև պղպեղը. խառնել:

Չորահացիկներ
Տոստ տեսակի հացը քառակուսիավուն կտրատել, տավայի մեջ լցնել ձեթը և հացիկները: Անընդհատ խառնելով՝ տապակել այնքան, մինչը հացիկները կարմրեն:

Չորահացիկները լցնել աղցանի վրա՝ մատուցելուց առաջ:

*Նեխուրը ամենաօգտակար կանաչին է, բայց շատ քիչ է թարմ վիճակում օգտագործվում, սովորաբար պահածոյացված կամ խաշած տարբերակով ենք այն ուտում: Այդ պատճառով էլ, այս աղցանի անունը դրել եմ "օգտակար". այստեղ օգտագործվում է թարմ նեխուր:


2 comments:

  1. Աչոնիկ նկարները սպանում են, շատ լավն են!

    ReplyDelete