Բաղադրությունը
Տավարի միս - 500գ (աղացած, ցանկալի է յուղոտ)
Բրինձ - 0.5 բաժակ
Սխտոր - 2 պճեղ
Սոխ - 1 հատ
Կետչուպ - 1 ճ/գ (կամ տոմատ - 1 թ/գ)
Արևածաղկի ձեթ - 4 ճ/գ
Լիմոն - 1.5 հատ
Կարագ - 20գ
Խաղողի տերևներ (փաթաթելու համար)
Աղ, սև պղպեղ

Պատրաստումը
Սոխն ու սխտորն աղալ կամ անցկացնել մանր քերիչով և խառնել աղացած մսին՝ ավելացնելով նաև աղը, սև պղպեղը, կետչուպը, բրինձը:

Վերջում խառնել ձեթը և կես լիմոնի հյութը:

Փաթաթել տոլման խաղողի տերևներով:

Եփելուց առաջ մեջը լցնել 1 հատ լիմոնի հյութ և ջուր, այնքան, որ համարյա ծածկի տոլմաները: Եռալուց առաջ ամանի մեջ դնել կարագը, համեմել աղով սև պղպեղով:
Եփել 25-35 րոպե:


No comments:

Post a Comment