Բաղադրությունը
Սաղմոն - 500գ
Լիմոն - 1 հատ
Սխտոր - 3 պճեղ
Կարագ - 20գ
Աղ, սև պղպեղ

Պատրաստումը
Ձուկը համեմել աղով, սև պղպեղով: Լիմոնն ու սխտորը կտրատել:

Ֆոլգայի վրա լցնել լիմոնի և սխտորի կեսը և վրան դնել ձուկը:

Ձկան վրա դնել մնացած լիմոնն ու սխտորը և փակել ֆոլգայով:

Եփել ջեռոցում, 190°C ջերմաստիճանում, 40 րոպե: Այնուհետև հանել, ավելացնել կարագը և նորից դնել ջեռոցում՝ թողնելով ևս 10 րոպե:



2 comments:

  1. Խոսսքերն ավելորդ են: Ուղղակի ընտիր էր :)))

    ReplyDelete