Բաղադրությունը
Կաղամբ - 200գ
Պահածոյացված եգիպտացորեն - 250գ
Կանաչեղեն - 100գ (համեմ, մաղադանոս, սամիթ)
Մայոնեզ - 3 ճ/գ
Աղ, սև պղպեղ

Պատրաստումը
Կաղամբը բարակ և երկարավուն կտրատել, իսկ կանաչեղենը՝ մանր: Այս ամենը և եգիպտացորենը լցնել ափսեի մեջ, վրան լցնել մայոնեզը, աղն ու սև պղպեղը:

Միասին խառնել: 

*Այս աղցանի պես արագ պատաստվող աղցան ես դեռ չեմ հանդիպել, պատրաստվում է շատ կարճ ժամանակում ու շատ համեղ է: 

No comments:

Post a Comment