Այս կեքսերի պատրաստման համար անհրաժեշտ է ընդհամենը 6 րոպե, 1 րոպեն խմորը պատրաստելու համար, 5-ը՝ թխելու:
Չկա ավելի արագ, համեղ ու մատչելի տարբերակ, առավոտյան շուտ պատրաստելու, մի բաժակ սուրճով վայելելու ու տանից դուրս գալու համար:

Բաղադրությունը
Ձու - 1 հատ
Ալյուր - 4 ճ/գ
Շաքարավազ - 4 ճ/գ
Կաթ - 5 ճ/գ
Կակաո - 2 ճ/գ
Արևածաղկի ձեթ - 3 ճ/գ
Փխրեցուցիչ - 1 թ/գ  (կամ սոդա - 1/3 թ/գ)

Պատրաստումը
Ձուն հարել պատառաքաղով:

Ավելացնել կակաոն և շաքարավազը:

Այնուհետև ալյուրը՝ փխրեցուցիչի հետ խառնած:

Եվ վերջում լցնել կաթն ու ձեթը:

Լցնել կեքսերի համար նախատեսված տարայում և թխել ջեռոցի ամենաբարձր ջերմաստիջանում (ինձ մոտ 250°C է ), ՜5 րոպե: 

* Կարելի է նաև ամբողջը թխել փոքրիկ տարայի մեջ, ստանալով մեկ փոքրիկ թխվածք՝ այդ դեպքում, խմորը լցնելուց առաջ, տարան կարագապատել և ալյուր ցանել:

5 comments:

  1. Աչոնիկ փխրեցուցիչը ո՞րն ա: :)

    ReplyDelete
  2. Լիլուշիկ ջան ռուսերեն - разрыхлитель, անգլերեն - baking powder, սոդային փոխարինող, ուռացնող, փխրունացնող, բարի փոշի :)))

    ReplyDelete
  3. Ասեմ, որ սարքեցի, փխրեցուցիչն էլ չխանգարեց :)
    պաղպաղակով շատ համով էր~
    ես ամբողջական սարքեցի, պոռցիան 2 անգամ մեծացրի ու զգացի, թե ինչ ա նշանակում թեթև, համով, կակաոյով կեքսը:)
    Հա, մեկ էլ իրոք արագ ա պատրսատվում :)

    ReplyDelete
    Replies
    1. Լիլուշ ջան! շատ ուրախ եմ :))) ապրես լավ խոսքերի ու չալարելու սարքելու համար! :))

      Delete