Բաղադրությունը
Շամպինիոն - 10 հատ
Սերուցք - 1 սուրճի բաժակ
Ձիթապտղի ձեթ - 1.5 Ճ/գ
Կես լիմոնի հյութ
Աղ, սև պղպեղ
Կանաչ սոխ կամ սամիթ 

Պատրաստումը
Թավայի մեջ կես րոպե տապակել կտրատած սունկը ձիթապտղի ձեթով, համեմել աղով և սև պղպեղով: Ավելացնել լիմոնի հյութը, լավ խառնել: 

Լցնել սերուցքն ու թողնել կրակի վրա մի քանի վայրկյան և անջատել կրակը:

Մատուցելուց առաջ վրան կտրատած կանաչ սոխ կամ սամիթ լցնել:

* Կարելի է մատուցել ինչպես առանձին, այնպես էլ որևէ ուտեստի հետ (սպագետի, կարտոֆիլ)




4 comments:

  1. Mer yntaniqi anbajaneli masnik-utesty :))))

    ReplyDelete
    Replies
    1. ինչ լավ ա! արդեն ընտանիքներ ենք մտնում :))

      Delete
  2. Էս մեկն էլ փորձեցի, բայց սերուցքի փոխարեն թթվասերով: Էլի շատ համով էր :)

    ReplyDelete
    Replies
    1. շատ ուրախ եմ! լիքը անուշ լինի :))

      Delete