Բաղադրությունը
Խմոր
Ձու - 2 հատ
Ալյուր - 1 բաժակ
Շաքարավազ - 1 բաժակ
Գետնանուշ կամ ընկույզ - կես բաժակ
Կարագ - 100գ
Կաթ - 120 մլ
Վանիլին - 1 թ/գ
Փխրեցուցիչ - 1.5 թ/գ  (կամ սոդա - 1թ/գ)

Շոկոլադ
Շոկոլադ - 50գ
Սերուցք - 1 սուրճի բաժակ (կամ կաթ 2/3 սուրճի բաժակ)

Պատրաստումը
Խմոր
Ձվերը հարել, ավելացնել շաքարավազը և վանիլինը:

Ավելացնել կարագը և հարելով ստանալ համասեռ զանգված:

Գետնանուշը կամ ընկույզը, փխրեցուցիչը խառնել ալյուրին և ավելացնել խմորին:

Վերջում լցնել կաթը:

Թխելու համար նախատեսված տարան կարագապատել, վրան ալյուր ցանել և լցնել խմորը:

Թխել ջեռոցում, 200°C ջերմաստիճանում, 25 - 35 րոպե: 

Շոկոլադ
Շոկոլադը և սերուցքը դնել թույլ կրակի վրա, խառնել այնքան մինչև ստացվի համասեռ զանգված:

No comments:

Post a Comment