Աննկարագրելի համեղ ապուր!
Ամուսինս, երբ իմանում է, որ էս ապուրն է սպասվում ընթրիքին, անմիջապես տուն է գալիս աշխատանքից՝ կիսատ թողելով գործերը:
Սնկի ու թթվասերի համեղ խառնուրդին, թվում է, թե էլ ոչինչ պետք չէ ավելացնել, բայց ուտելուց առաջ լիմոնի հյութ ավելացնելով՝ ստացվում է անմահական մի բան :)
էս էն ապուրներից է, որ անխոս, անպայման պետք է պատրաստել!
Բաղադրությունը
Շամպինիոն - 8 հատ միջին չափսի
Թթվասեր - 1 բաժակ
Հավի արգանակ - 2 բաժակ
Կարագ - 20գ
Սոխ - 1 հատ փոքր չափսի
Սխտոր - 1 պճեղ
Ալյուր - 2 ճ/գ
Լիմոն - 1 հատ
Աղ, սև պղպեղ
Պատրաստումը
Կաթսայի մեջ լցնել կարագը, կտրատած սունկը, մանր քերիչով անցկացրած սոխն ու սխտորը, խառնել այնքան մինչև սունկը փափկի:
Ավելացնել 1 ճ/գ ալյուր, լավ խառնելուց հետո լցնել հավի տաք արգանակը և շարունակել խառնել այնքան, մինչև սկսի եռալ:
Թթվասերը խառնել 1 ճ/գ ալյուրի հետ և ավելացնել ապուրին:
Շարունակ խառնելով` ստանալ համասեռ զանգված, եռացնել 1-2 րոպե, համեմել աղով, սև պղպեղով:
Ուտելուց առաջ լիմոնի հյութ ավելացնել:
Իրոք շաաաաաաատ համով էր: Ապրես Աշ ջան :)
ReplyDeleteանուշ լինի ջանիկս :))
DeleteՈնց որ ստացվեց:))))))))))
ReplyDeleteհաա ստացվեց!! ուռա!
Delete