Աննկարագրելի համեղ ապուր! 
  Ամուսինս, երբ իմանում է, որ էս ապուրն է սպասվում ընթրիքին, անմիջապես տուն է գալիս աշխատանքից՝ կիսատ թողելով գործերը:
   Սնկի ու թթվասերի համեղ խառնուրդին, թվում է, թե էլ ոչինչ պետք չէ ավելացնել, բայց ուտելուց առաջ լիմոնի հյութ ավելացնելով՝ ստացվում է անմահական մի բան :)
   էս էն ապուրներից է, որ անխոս, անպայման պետք է պատրաստել! 

Բաղադրությունը
Շամպինիոն - 8 հատ միջին չափսի
Թթվասեր - 1 բաժակ
Հավի արգանակ - 2 բաժակ
Կարագ - 20գ
Սոխ - 1 հատ փոքր չափսի
Սխտոր - 1 պճեղ
Ալյուր - 2 ճ/գ
Լիմոն - 1 հատ
Աղ, սև պղպեղ

Պատրաստումը
Կաթսայի մեջ լցնել կարագը, կտրատած սունկը, մանր քերիչով անցկացրած սոխն ու սխտորը, խառնել այնքան մինչև սունկը փափկի:

Ավելացնել 1 ճ/գ ալյուր, լավ խառնելուց հետո լցնել հավի տաք արգանակը և շարունակել խառնել այնքան, մինչև սկսի եռալ:

Թթվասերը խառնել 1 ճ/գ ալյուրի հետ և ավելացնել ապուրին:

Շարունակ խառնելով` ստանալ համասեռ զանգված, եռացնել 1-2 րոպե, համեմել աղով, սև պղպեղով:

Ուտելուց առաջ լիմոնի հյութ ավելացնել:

4 comments:

  1. Իրոք շաաաաաաատ համով էր: Ապրես Աշ ջան :)

    ReplyDelete
  2. Ոնց որ ստացվեց:))))))))))

    ReplyDelete