Բաղադրությունը
Ճուտ - 1 հատ
Լոլիկ - 1 հատ
Սոխ - 1 հատ
Սխտոր - 1 պճեղ
Կետչուպ - 1 ճ/գ
1 լիմոնի հյութ
Կարմիր քաղցր պղպեղ - 1 թ/գ
Աղ, սև պղպեղ
Արևածաղկի ձեթ

Պատրաստումը
Միասին խառնել լիմոնի հյութը, աղը, սև և կարմիր պղպեղները:

Ստացվածով մարինացնել ճուտը՝ թողնելով սառնարանում 3-4 ժամ (սենյակային ջերմաստիջանում 1 ժամ):

Արևածաղկի ձեթով ճուտը տապակել ոչ ուժեղ կրակի վրա՝ կարմրացնելով երկու կողմերը:

Այնուհետև մեկ ուրիշ թավայում տապակել երկարավուն կտրատած սոխն ու մանր կտրատած սխտորը: Վրան լցնել Կտրատած լոլիկը և կետչուպը, համեմել աղով, սև պղեղով:

Պատրաստի ճուտը տեղափոխել ստացվածի մեջ, անջատել կրակը և թողնել մեջը 10-15 րոպե:

No comments:

Post a Comment