Բաղադրությունը
Խմոր
6 ձվի սպիտակուց
Շաքարավազ - 1 բաժակ
Ալյուր - 4 ճ/գ
Վանիլին - կես թ/գ

Կրեմ
6 ձվի դեղնուց
Շաքարավազ - 1 բաժակ
Կաթ - 1 բաժակ
Օսլա - 3.5 ճ/գ
Կարագ - 200 գ
Վանիլին - կես թ/գ

Շոկոլադ
Կակաո - 3 ճ/գ
Թթվասեր - 4 ճ/գ
Շաքարավազ - 6 ճ/գ

Պատրաստումը
Խմոր
Ձվերի սպիտակուցները լավ հարել, ավելացնել շաքարավազը և վանիլինը՝ ստանալով բեզե:

Այնուհետև ավելացնել ալյուրը և խառնել գդալով՝ ստանալով փափուկ խմոր:

Ջեռոցի տարան կարագապատել, վրան ալյուր ցանել և լցնել խմորը:

Եփել ջեռոցում, 200°C  ջերմաստիճանում, 5-10 րոպե (այնքան մինչև խմորը դառնա վարդագույն):

Կրեմ
Եփող տարայի մեջ շաքարավազը և ալյուրը միասին խառնել, մեկ այլ ափսեի մեջ՝ ձվերի դեղուցները և կաթը:

Կաթով և դեղնուցով զանգվածը լցնել եփող տարայի մեջ:

Շարունակ խառնելով՝ եփել թույլ կրակի վրա, այնքան մինչև սկսի եռալ: Հենց եռա՝ վերցնել կրակից:

Վանիլինի հետ հարած կարագին քիչ-քիչ ավելացնել եփած, սառած կրեմը: 

Շոկոլադ
Թթվասերը, շաքարավազը և կակաոն միասին դնել թույլ կրակի վրա, խառնել այնքան մինչև ստացվի համասեռ զանգված: Հենց եռա՝ վերցնել կրակից:

Խմորը թողնել ջեռոցի տարայի մեջ, վրան քսել կրեմը և մի քիչ սառած շոկոլադը:

No comments:

Post a Comment