Բաղադրությունը
Հավի կրծքամիս - 150գ
Սունկ - 100գ
Դեղին պանիր - 50գ
Սոխ - 1 հատ
Ալյուր - 2 ճ/գ
Մայոնեզ - 3 ճ/գ (կամ թթվասեր)
Արևածաղկի ձեթ - 2 ճ/գ
Աղ, սև պղպեղ

Պատրաստումը
Հավը նախապես խաշել, առնաձնացնել 1.5 սուրճի բաժակ արգանակ:
Կտրատած սոխը ձեթով տապակել, ավելացնել կտրատած սունկն ու տապակել այնքան մինչև սունկը փափկի:

Այնուհետև ավելացնել խաշած, կտրատած հավի միսն ու արգանակը: Համեմել աղով, սև պղպեղով:

Մայոնեզը և ալյուրը միասին խառնել:

Ավելացնել ստացվածին:

Լցնել փոքրիկ տարաների մեջ և վրան ավելացնել քերիչով անցկացրած պանիրը:

 Դնել ջեռոցում. 180°C  ջերմաստիճանում՝ թողնելով10 րոպե:


2 comments:

  1. Սարքել եմ հենց էսօր, հենց մեր տանը ու շատ համով էր~~

    ReplyDelete
    Replies
    1. Լիլուշ!!! բլոգիս ամենահավատարիմ բարեկամ!!! ապրես, անուշ լինի!

      Delete