Բաղադրությունը
Խմոր
Բանան - 3 հատ (լավ հասած)
Ձու - 2 հատ
Կարագ - 120 գ
Շաքարավազ - 1.3 բաժակ
Ալյուր - 2 բաժակ
Կաթ - կես բաժակ
Սոդա - 1 թ/գ
Վանիլին - 1 թ/գ

Կրեմ
Թթվասեր - 1 բաժակ
Շաքարավազ - 1 բաժակ
Վանիլին  - կես թ/գ

Զարդարում
Ցանկացած տեսակի մրգեր

Պատրաստումը
Խմոր
Ձվերը հարել, ավելացնել շաքարավազը:

Այնուհետև ավելացնել կարագը (փափկած վիճակում) և 1 բաժակ ալյուր:

Լցնել կաթը և մնացած ալյուրը:

Բանանը պատառաքաղով տրորել, վրան լցնել սոդան և վանիլինը:

Ավելացնել խմորին:

Թխելու համար նախատեսված տարան կարագապատել, վրան ալյուր ցանել և լցնել խմորը:

Թխել ջեռոցում, 180°C  ջերմաստիճանում, 30-40 րոպե:
Պատրաստ լինելուց հետո թողնել խմորը սառի, հանել ջեռոցի տարայից և բաժանել 2 մասի:

Կրեմ
Թթվասերը, շաքարավազը և վանիլինը միասին հարել այնքան մինչև թթվասերը ձգվի և պնդանա:

Թխվածքի շերտերին քսել կրեմը և զարդարել մրգերով:
   

1 comment:

  1. Հեշտ, արագ, մատչելի, յամիիիիի...

    ReplyDelete